«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի խորհրդականը հավաքում է իրերը՝ հեռանալու համար
Վերջին լուրեր
Դեռևս փետրվարի 21-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Օդեսայում Հայաստանի Հանրապետության նորաբաց հյուպատոսարանը ղեկավարելու է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Գեորգի Մուրադյանը: Երեկ թերթը տեղեկացավ, որ Մուրադյանն արդեն պաշտոնապես ստացել է այդ առաջարկը և խորհրդարանի իր աշխատասենյակից հավաքում է իրերը` հեռանալու համար:
Թերթի հարցին, թե ինչու ընտրեց դիվանագիտության ճանապարհը, խորհրդարանում հետաքրքիր չէր, Գեորգի Մուրադյանը պատասխանեց հակիրճ: «Ես 1999-ից եմ ընտրել այդ ճանապարհը: 1999-2008-ը ես աշխատել եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Եվ երբ առաջարկը եղավ, ես ընդունեցի»,-մանրամասնեց Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)