Նյու Հեմփշիրի բնակիչները մեկնարկեցին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները
Վերջին լուրեր
Նյու Հեմփշիրի փոքր գյուղի՝ Դիկսվիլ Հոթչի բնակիչները քվեարկել են տեղական ժամանակով 00:01 (09:01)-ին: Տասը բնակիչ ունեցող փոքրիկ գյուղը Նյու Հեմփշիրի նահանգում, ավանդույթի համաձայն, առաջինն է քվեարկել ԱՄՆ-ի 2012թ. ընտրություններում:
Քվեարկության արդյունքներն ապացուցեցին նախնական հարցումները. Բարաք Օբաման և Միթ Ռոմնին հավաքել են հավասարաչափ ձայներ՝ յուրաքանչյուրը հնգական ձայն:
Կեսգիշերին քվեարկելու ավանդույթն այս գյուղում ձևավորվել է 1960թ., երբ գյուղն իրավունք ստացավ քվեարկել այդ անսովոր ժամին: Ընտրատարածքը բացվում է կեսգիշերին ժամը 00:00-ին և փակվում մեկ րոպերից:
Հիշեցնենք, որ այս երեքշաբթի ԱՄՆ-ի բնակիչներն ընտրում են իրենց նախագահին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)