Ինչպես են ամերիկացիները հեռավոր երկրներից մասնակցում ընտրություններին
Վերջին լուրեր
Վանինե Եղիազարյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Դուք գիտեի՞ք, որ ամերիկացիները աշխարհի որ ծայրում էլ լինեն, եթե ընտրելու համար գրանցվել են որևէ նահանգում (իսկ ԱՄՆ-ում քաղաքացիները գրանցվում են, միայն եթե ցանկանում են ընտրել, ի տարբերություն Հայաստանի, որտեղ պարտադիր գրանցվում ենք տան վրա ու ավտոմատ համարվում ընտրող), ապա կարող են հեռվից մասնակցել ոչ միայն խոշոր ֆեդերալ, այլ նույնիսկ ամենամանր լոկալ (ասենք' համայնքային շերիֆի) ընտրություններին: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է փոստով ուղարկել քվեն: Ի հակադրություն դրա' ես հայաստանցիս, ոչ միայն փոստով, այլև գոնե հին ձևով դեսպանատանը չեմ կարող քվեարկել: Մենք փաստորեն մեր ընտրություններն ավելի թանկ ենք գնահատում, քան Ամերիկան. ուզու՞մ ես ընտրել, տոմս առ ու արի: Ես որ նայում եմ, թե ոնց են ամերիկացի ընկերներս իրար հետևից քվեարկում ու ծրարները ուղարկում, նախանձից մեռնում եմ: Կամ ավելի ճիշտ' լացում...»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)