«Հրապարակ». ԱԺ նախագահը Չեխիան շփոթել է Չեխոսլովակիայի հետ
Վերջին լուրեր
Պարզվում է` Հովիկ Աբրահամյանի Չեխիա կատարած այցն այնքան էլ անամպ չի անցել, որքան էլ նա վստահեցնում է: Բանն այն է, որ Չեխիայի Սենատի նախագահ Մ. Շտիխի հետ հանդիպման ժամանակ ելույթի իր խոսքում Հովիկ Աբրահամյանը երկու անգամ «Չեխիայի» փոխարեն ասել է «Չեխոսլովակիա», ինչը վիրավորել է չեխերին. երկու անգամ էլ նրանք ընդհատել են ՀՀ Աժ նախագահին և ուղղել` ոչ թե Չեխոսլովակիա, այլ` Չեխիա: Սլովակիան այլ պետություն է: Իսկ Չեխոսլովակիան ընդհանրապես այլևս գոյություն չունի: Բայց դե, Հովիկ Աբրահամյանը հին մարդ է, և նրա հիշողության մեջ նախորդ՝ խորհրդային դարաշրջանում գոյություն ունեցած Չեխոսլովակիա պետությունն է դեռ կենդանի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)