Իրանի քարավանատները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
ԻրանԿիրակի օրը Իրանի քարավանատները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնում է Arab News-ը։ Ցանկում ներառված են միջնադարի 56 քարավանատներ՝ ճանապարհամերձ հյուրանոցներ, որոնք գտնվում էին այն ժամանակվա հիմնական առևտրային ուղիների երկայնքով` ներառյալ լեգենդար Մետաքսի ճանապարհը։ «Ամենաարժեքավոր նմուշները, որոնք կառուցվել են տարբեր նյութերից տարբեր ճարտարապետական ոճերում, հարմարեցված են տարբեր կլիմայական պայմաններին և պատկանում են տարբեր պատմական դարաշրջաններին», - նշել են վարչությունում: Ցանկում ներառված են Քասր-ի Բահրամը՝ Սեմնան քաղաքի մոտ, Դեյր-ի Գաչինը Կումի մոտ և Անջիրեն՝ Սանգին պատմական Յազդ քաղաքի մոտ, որն ամբողջությամբ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: