Հունաստանում մեկնարկում է երկօրյա խոշորագույն գործադուլ
Վերջին լուրեր
Հունաստանում մասնավոր և պետական սեկտորի աշխատակիցները սկսել են 48-ժամյա գործադուլ կոշտ տնտեսության միջոցառումների դեմ, որոնք կառավարության կողմից ներկայացվել են խորհրդարանի քննարկմանը:
Ինչպես սպասվում է, հունական խորհրդարանի անդամները չորեքշաբթի օրը քվեարկելու են պետական միջոցների հետագա կրճատման և հարկերի բարձրացման օգտին: Հարկերի բարձրացումը նախատեսվում է հասցնել մինչև 1 մլրդ դոլար:
BBC-ի թղթակիցն Աթենքում հայտնում է, որ մշտական կրճատումներից զայրացած մարդկանց վրդովմունքը հետզհետե մեծ չափերի է հասնում: Եվ նույնիսկ այդ կրճատումներից հետո երկրի պետական պարտքը նաև եկող տարի է շարունակելու կրկնակի անգամ գերազանցել Հունաստանի արտադրության ողջ ծավալը:
Երկրի բյուջետային ծախսերի կրճատումը պարտադիր պայման է միջազգային ֆինանսական ընկերությունների համար՝ Հունաստանին հետագա նյութական օգնություն ցուցաբերելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)