Կրկին հացադուլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Վերջին լուրեր
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Աշոտ Չտրկյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել:
Lurer.com-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, հաստատելով այս տեղեկությունը, նշեց, որ երեկ՝ ժամը 15.50-ից, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Աշոտ Չտրկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել:
Վերջինիս խոսքով՝ դատապարտյալի բողոքը վերաբերում է իր նկատմամբ դատարանի կայացրած ոչ արդարացի որոշմանը, ինչպես նաև այն բանին, որ իրեն թույլ չեն տվել գործի վերաքննության կարգով քննելու համար միջնորդություն ներկայացնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)