Սիրիայի իշխանությունները փակել են Դամասկոսում ՀԱՄԱՍ-ի գրասենյակները
Վերջին լուրեր
Սիրիայի անվտանգության ծառայությունները նոյեմբերի 5-ին փակել են Դամասկոսում ՀԱՄԱՍ շարժման գրասենյակները, այդ թվում՝ պաղեստինյան իսլամիստների քաղաքական բյուրոյի ղեկավար Խալիդ Մաշալայի գրասենյակը. տեղեկացնում է Ալ Ջազիրան:
Իրենք՝ ՀԱՄԱՍ-ի ներգաղթյալ թևի ղեկավարները, վաղուց լքել են Սիրիան՝ հաստատվելով Եգիպտոսում կամ իրենց կառավարման տակ գտնվող Գազայի հատվածում: Ալ Ջազիրան, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, որ սիրիացի ուժայինները գրոհել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչությունների վրա, ապա փակել մուտքը դեպի այդ շինություններ:
1999թ. Դամասկոսում հաստատված ՀԱՄԱՍ շարժումը Սիրիայի հակամարտության սկզբից վատ հարաբերություններ ուներ Բաշար ալ Ասադի ալավիական ղեկավարության հետ, քանի որ սուննի մեծամասնություն կազմող ապստամբները հանդիսանում են պաղեստինցի իսլամիստների կրոնական համակիրները:
Գազայի հատվածում հաստատված ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով տեղեկությունը ստուգելու անհրաժեշտության մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)