Հերթական դատական նիստն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի
Վերջին լուրեր
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ՝ ազգագրագետ, հայցվոր Հրանուշ Խառատյանն ընդդեմ պատասխանող Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի։
Ազգագրագետ Խառատյանը հայցով դիմել է դատարան՝ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից պահանջելով իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի հատուցում։
Դատական նիստը տեղի կունենա ժամը 15.30-ին՝ դատավոր Արսեն Արտուշի Բաբայանի գլխավորությամբ։
Նշենք, որ նույն պահանջով դատարան են դիմել նաև «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը և «Վահե Ավետյան» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը։
Ակտիվիստները դատարան են դիմել Ռուբեն Հայրապետյանի`«Nouvelle d'Armenie» ամսագրին տված հարցազրույցի պատճառով: Ռուբեն Հայրապետյանը հարզազրույցում վիրավորել և սպառնացել էր նրանց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)