Շոյգուն Իրանի ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակը
ԻրանՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Թեհրանում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Նշվում է, որ Շոյգուն, բացի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից, առաջարկել է քննարկել նաև Սիրիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակը։
Բացի այդ, ռուս նախարարը նշել է, որ «դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն այսօր և վաղը»։
«Դրանք ներառում են կրթության, փորձի փոխանակման, պատվիրակություններով փոխանակման, համատեղ ռազմածովային զորավարժությունների հետ կապված հարցեր»,- հավելել է ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարը։