Իրանի մեջլիսում անընդունելի են համարել տարածաշրջանի սահմանների որևէ փոփոխություն
Իրան
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը նիստ է գումարել, որում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումն ու վերջին զարգացումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին։
Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի հանդիպման մասնակիցները շեշտել են, որ որևէ հանգամանքներում տարածաշրջանի միջազգային ու աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն ընդունելի չի լինի Իրանի համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան