Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

ՀՀԿ գրասենյակի տանիքից 27-ամյա երիտասարդ է ընկել ու մահացել

Վերջին լուրեր

Հանրապետական կուսակցության տխրահռչակ շենքի շինաշխատանքների ժամանակ` սեպտեմբերին, «Հրապարակ»-ի տեղեկություններով, զոհվել է շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորներից մեկը' 27-ամյա Դավիթ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Մելիք Ադամյան փողոցում տեղակայված այս շենքը կարծես թուղթուգիր արած լինեն, այս տարվա ընթացքում այնտեղ երկու անգամ բռնկված հրդեհի պատճառով (առաջինը' մայիսին, երկրորդը' սեպտեմբերի 22-ին) արդեն մի քանի ամիս է' այն վերանորոգվում է: Ինչպես նաև կից կառուցվում է նոր մասնաշենք, ինչի պատճառով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատանքները մոտ երեք ամիս է, ինչ տեղափոխվել են Բուզանդի փողոցում տեղակայված «Երևաննախագծի» շենք: Ինչևէ, ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ում այս դժբախտ միջադեպը փորձել են շաբաթներ շարունակ խնամքով թաքցնել և այնպես անել, որ մամուլ չընկնի: Այդ նպատակով էլ մոտ 1.5 մլն դրամ են հատկացրել մահացածի ընտանիքին` թաղման ծախսերը հոգալու համար, ինչի մասին «Հրապարակ»-ը տեղեկացավ Դավիթի մտերիմներից մեկից: Դավիթ Գևորգյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր և ՀՀԿ գրասենյակի շենքում մասնակցել է տանիքի կառուցման աշխատանքներին: Ականատեսների փոխանցմամբ, Դավիթը սայթաքել է և մոտ 3 մետր բարձրությունից ցած ընկել: Հոկտեմբերի 23-ին նրա մահվան քառասունքն էր, իսկ երկու օր առաջ նա կդառնար 27 տարեկան: Այն մասին, որ նման դեպք եղել է, և որ ՀՀԿ-ականներն իսկապես ջանացել են պարտակել, խոսում են նաև ոստիկանությունից ստացված փաստերը, համաձայն որոնց, նման դեպք եղել է, սակայն դեպքից ավելի քան 50 օր անց ոստիկանությունում քրգործ չի հարուցվել: Երեկ, թերթի հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ «նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է, դեռ չի ստացվել դատաբժշկի եզրակացությունը»:

Ակնհայտ էր նաև, որ հատուկ հրահանգ էր իջեցվել շինհրապարակում աշխատողներին այս թեմայով որևէ բառ չփոխանակել անծանոթների, առավել ևս լրագրողների հետ: Երեկ, երբ թերթը փորձեց այստեղ աշխատողներից հարցուփորձ անել կատարվածի մասին, շատերի առաջին հարցը սա էր' «լրագրո՞ղ ես», ապա, կասկածելով, ոչինչ չէին ասում: Նրանցից միայն մեկը' մոտ 50-55 տարեկան մի մարդ, մանրամասն պատմեց եղելությունը' մասնավորապես ընդգծելով, որ կատարվածը դժբախտ պատահար էր: «Հա, ես արդեն քանի ամիս է' այստեղ եմ, դեպքի օրն էլ եմ այստեղ եղել: ...Դե, երևի ոտքը սայթաքել էր, ընկել էր գետին ու ըտենց... Չէ, շենքից դուրս չէր ընկել' ներսի հատվածում»,- մանրամասնեց թերթի զրուցակիցը' հավելելով, որ այդ դեպքից հետո Դավիթի գործընկերները, այսինքն` այդ խումբը, աշխատանքները կիսատ թողնելով, գնացել են այդ շենքից: Սակայն ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը վստահաբար պնդում էր, որ նման միջադեպ չի եղել, և դա ընդամենը «Հրապարակ»-ի «մտքի թռիչքն է»:

- Նման տեղեկատվություն չունեմ, և եթե նման պատահար լիներ, բոլորն էլ տեղյակ կլինեին: Որևէ խնդիր չկա ոչ թաքցնելու, ոչ կոծկելու: Դա ընդամենը մամուլի մտքի թռիչքն է կամ հերթական հետաքրքրաշարժ սենսացիոն դրսևորումը:

- Պարոն Սահակյան, մենք Ձեզ վստահեցնում ենք, որ տարբեր տեղերից ճշտել ենք տեղեկությունը, և նման բան եղել է: Դուք ինչո՞ւ եք պնդում, որ չի եղել, ստացվում է' իսկապես ՀՀԿ-ն է կոծկել այս դեպքը:

- Եթե կա քրեական գործ, ուրեմն դա պետք է լինի հրապարակային, հետևաբար, ձեր այդ խոշորացույցային աչքի տակից որևէ բան չէր վրիպի, այլ ոչ թե դուք չգիտես ինչ զարտուղի ճանապարհներով կճշտեիք և կհավաստեիք այդ փաստը:

- Որևէ մեկը չի կասկածում, որ ՀՀԿ-ի համար խնդիր չկա քրգործ հարուցելու կամ չհարուցելու, եթե դա իրեն հարկավոր է կամ հակառակը: Մենք էլ հենց դա ենք ասում, որ ձեր շահագրգռվածությամբ է կոծկվել գործը: Մենք զրուցել ենք` մահացածի հետ աշխատողների հետ ենք խոսել, հաստատում են փաստը, իսկ ՀՀԿ-ն շարունակում է հերքել, գուցե Դուք տեղյա՞կ չեք:

- Որևէ մեկ շինարարական խմբի ներկայացուցիչ կարո՞ղ է հաստատել այդ փաստը:

- Հաստատել են, և մենք ունենք ձայնագրությունը:

- Ես պետք է գամ իմ մտքին` ես նման տեղեկատվություն չունեմ և չեմ կիսում Ձեր մտահոգությունը, որ քրգործ հարուցել-չհարուցելը ճաշակի կամ ցանկության խնդիր է: Առավել ևս, եթե կան նման փաստեր, ապա Ձեր հարցազրույցները հիմք կհանդիսանան նման գործեր հարուցելու:

- Պարոն Սահակյան, ինչպե՞ս է, որ մենք տեղյակ ենք, իսկ ՀՀԿ-ում`ոչ: Տեղեկություններ կան, որ մահացածի ընտանիքին 1.5 մլն դրամ են հատկացրել ձեր կուսակցությունից:

- Ես չեմ կարծում, որ դա իրականությանը մոտ է, դա մամուլի հերթական հետաքրքրաշարժ ստեղծագործությունն է, այլապես պետք է և քրգործ լիներ, և լիներ քննություն և այլն, և այլն:

- Պարոն Սահակյան, ճշտեք: Իսկ եթե հաստատվի, որ նման բան եղել է, ինչպե՞ս եք այդ շենքում աշխատելու:

- Ես կրկնում եմ` տրամաբանական է, որ պետք է լիներ քրգործ, որոշակի գործընթաց և այլն: ...Եթե նման դեպք իսկապես տեղի է ունեցել, ապա ՀՀԿ-ն այդ դեպքի հետ որևէ առնչություն չունի, այնտեղ կա շինարարական կազմակերպություն, որն իրականացնում է շինաշխատանքներ: Եվ ենթադրենք, որ տեխնիկական կանոններ չեն պահպանվել, դա շինարարական կազմակերպության խնդիրն է:

- Կոծկելն է՞լ է այդ կազմակերպության խնդիրը:

- Եթե կա նման դեպք, ես չեմ կարծում, որ որևէ առնչություն և ուղիղ կապ պետք է գտնել ՀՀԿ-ի հետ:

- Պարոն Սահակյան, ոստիկանությունում նյութեր կան, զարմանալի չի՞, որ 60 օր անց դեռ քրգործ չի հարուցվել, պարզ է, չէ՞, որ միայն ՀՀԿ-ից կարող էին դա կանխել:

- ՀՀԿ-ին ի՞նչ, նորից եմ ասում' մենք այդ շենքը տվել ենք շինկազմակերպության, նույնիսկ պահակները մերը չեն:

- Բայց այդ չարաբաստիկ շենքում ինչպե՞ս կաշխատեք, էլ հրդեհներ, էլ մահ...

- Ես Ձեզ հասկանում եմ, Դուք ամեն ինչ փորձում եք անել`ՀՀԿ-ի գործունեությունը կասեցնել, բայց պետք է Ձեզ հիասթափեցնեմ, որ էական, ոչ էական սենսացիոն լուրերով ՀՀԿ-ի վրա ինչքան էլ չար աչքեր շատ լինեն, մեկ է' մենք մեր բարի գործը շարունակելու ՝ ենք կատարել ու գնանք առաջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված