ԱՄՆ-ում ընտրությունների օրը խանութներն ու ռեստորանները անվճար սպասարկում են իրականացնում
Վերջին լուրեր
ԱՄՆ-ում այսօր՝ նախագահական ընտրությունների և Կոնգրեսի ընտրությունների օրը, ամերիկյան խանութներն ու ռեստորաններն իրենց լուման են ներդրել քվեարկողների ակտիվությունը խթանելու համար. ընտրազանգվածներին առաջարկվում են հատուկ զեղչեր և ձրի ուտելիքներ. հաղորդում է Korrespondent-ը:
Մեքսիկական California Tortilla ռեստորանների ցանցը յուրաքանչյուր քաղաքացու, ով կներկայացնի I voted (Ես քվեարկել եմ) գրառումով թուղթը, որը բաժանվում է ընտրատեղամասերում, կստանա անվճար ճաշ ռեստորանում:
Կանադական Tim Horton's սրճարանների ցանցը նույնպես նման գրառումներ ներկայացնող քաղաքացիներին անվճար տրամադրելու է մեկ փքաբլիթ իրենց նախընտրած հյութի հետ:
Zipcar մեքենաների վարձույթի ցանցը այս օրը կրկնակի իջեցնելու է մեքենայի վարձույթի ժամավճարը:
Եվ նմանօրինակ կերպով պիցցայատները և բարերն իրենց հաճախորդներին առաջարկելու են ձրի պիցցաներ և կոկտեյլներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)