Չինաստանը հայտնաբերել է ուրանի խոշոր հանքավայր
Վերջին լուրեր
Չինաստանում ուրանի խոշոր հանքավայր է հայտնաբերվել Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում. երկուշաբթի հաղորդում է Xinhua գործակալությունը՝ հղում կատարելով երկրի բնական հանածոների նախարարությանը:
«Այս հայնտաբերումը կարևոր նշանակություն ունի չինական ուրանի պաշարների մեծացման և միջուկային էներգետիկայի զարգացման նպատակով էներգիայի աղբյուրների ապահովման համար»,-ասված է գերատեսչության մամլո հաղորդագրության մեջ:
Մոտակայքում հայտնաբերվել են նաև մեծ քանակությամբ ածուխի պաշարներ, որոնց ծավալը գնահատվում է 51 մլրդ տոննա:
ՉԺՀ-ում ուրանի առաջին հանքերը հայտնաբերվել են 4 տարի առաջ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանում: Ներկայումս Չինաստանն ուրան է ներմուծում Ղազախստանից, Ուզբեկստանից, Նամիբիայից և Ավստրալիայից, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է Կանադայում և այլ երկրներում ուրանական նախագծերին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)