Հայտնի են 1000 խոշոր հարկ վճարողները
Վերջին լուրեր
Պետեկամուտների կոմիտեն 2012թ. հրապարակել է Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուների ցանկն առաջին ինը ամիսների ընթացքում։
Նշված ժամանակահատվածում բոլոր 1000 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 394.9 մլրդ դրամի հարկ։
Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «ՀայՌուսգազարդը», որը վճարել է 22.6 մլրդ դրամի հարկ: Երկրորդ խոշոր հարկ վճարողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 14.797 753 մլրդի հարկ։
Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զիջել է իր դիրքերը. անցած տարի ընկերությունն էր գլխավորում խոշոր հարկատուների աղյուսակը։ Երրորդ հորիզոնականում է գտնվում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 13.5 մլրդ դրամ։ Այս ընկերությունը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ 1 հորիզոնականով բարձրացել է, և «Ալեքս Գրիգ»-ի վճարած հարկային ցուցանիշներն աճել են 14%-ով։ Չորրորդ տեղում «Ղ Տելեկոմ» (ապրանքանիշը՝ «Վիվա Սել-ՄՏՍ») ընկերությունն է՝ 13.3 մլրդ դրամի հարկային վճարումով։
Խոշոր հարկատուների հնգյակը փակում է «Արմենտել» ընկերությունը՝ 9.6 մլրդ դրամով։ Հարկատուների ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ։



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)