Լևոն Տեր-Պետրոսյանն է՞լ էր թույլ թեկնածու. «Ժառանգության» խոսնակը՝ ՀՀՇ նախագահին
Վերջին լուրեր
«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ «նախագահական ընտրություններում հապշտապ թեկնածու առաջադրելու մասին հայտարարում են ամենաթույլերը»։
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Լուրեր.com-ի հետ զրույցում Արամ Մանուկյանի նման տեսակետը լուրջ չհամարեց։ Ըստ Խուրշուդյանի՝ անցած նախագահական ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր առաջադրման մասին հոկտեմբերի 26-ին, «այսինքն՝ ավելի շուտ, քան այժմ որոշ հայտարարած թեկնածուներ, այդ թվում՝ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանն է՞լ էր թույլ թեկնածու 2008-ին։
Ինձ թվում է՝ զուտ կոնյուկտուրային հայտարարություն էր դա և իր մեջ լրջություն չէր պարունակում»,-«Ժառանգության» խոսնակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)