Ամենաանորսալի կետերը, ափ նետվելով, առաջին անգամ հասանելի են գիտնականներին
Վերջին լուրեր
Նոր Զելանդիայում հազվագյուտ տեսակի երկու կետ է ափ նետվել՝ դրանով իսկ անգնահատելի ներդրում կատարելով գիտության զարգացման ոլորտում: Այս կաթնասունները համարվում էին անորսալի, և նախկինում կենսաբաններն իրենց տնօրինության տակ ունեին միայն այդ տեսակին պատկանող 3 գանգի նմուշ: Իսկ այժմ գիտնականների մոտ հայտնվել են այդ հազվագյուտ կենդանիներից երկուսի սատկած մարմինները:
Հետազոտողները սկզբում չէին հավատում այդ հաջողությանը, և միայն ԴՆԹ-ի անալիզների վերստուգումից հետո համոզվել են, որ դրանք հենց այդ տեսակին են պատկանում: Առայժմ հայտնի չէ, թե ինչու են կաթնասուններն իրենց ջրից դուրս նետել դեպի ափ. գրում է The New Zealand Herald-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)