Արարատի մարզում հաղթեց ՀՀԿ-ականը
Վերջին լուրեր
Արարատի մարզի Նոյակերտ համայնքում նոյեմբերի 4-ին կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ գյուղապետ է ընտրվել գյուղապետի օգնական, ՀՀԿ անդամ Հովհաննես Խոսրովի Հարությունյանը:
Առաջադրվել էր երկու թեկնածու։ ՀՀԿ-ական Հովհաննես Հարությունյանի օգտին է քվեարկել 804, իսկ Նոյակերտի դպրոցի զինղեկ, անկուսակցական Յուրիկ Խոսրովի Հարությունյանի օգտին` 50 ընտրող:
Նոյակերտի 1 515 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 859-ը: 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայք-էջից։
Հիշեցնենք, որ Նոյակերտի նախկին գյուղապետ Կնյազ Սահակյանն այս տարվա օգոստոսի 6-ին մահացել էր, և համայնքում նշանակվել են գյուղապետի արտահերթ ընտրություններ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)