Սերգեյ Շոյգուն մեկնաբանել է Պաշտպանության նախարարի պաշտոնում իր նշանակվելը
Վերջին լուրեր
Սերգեյ Շոյգուն, ով այսօր նշանակվել է ՌԴ Պաշտպանության նախարարի պաշտոնում, մեկնաբանել է իր նշանակումը, ասելով, որ դա իր համար մեծ անակնկալ էր:
Նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա շնորհակալություն է հայտնել վստահության համար և վստահեցրել. «Կաշխատեմ իմ ուժերի սահմաններում ամեն բան անել»: Շոյգուն խոստացել է, որ շարունակելու է Զինված ուժերի մոդեռնիզացմանն ուղղված աշխատանքները և հենվելու է ՊՆ կադրային և մտավոր պոտենցիալի վրա:
«Կադրային և մտավոր պոտենցիալն անհրաժեշտ է ամբողջովին օգտագործել»,-համամիտ է նրա հետ Պուտինը: Պետության ղեկավարը Պաշտպանության նախարարությունն անվանել է երկրի «ամենակարևոր գերատեսչություններից մեկը»:
Պուտինը հիշեցրել է, որ Շոյգուն վերջերս անցել էր Մոսվայի շրջանի նահանգապետի պաշտոնին և արդարացրել իրեն՝ ստեղծելով լուրջ թիմ և տարածաշրջանի առջև կանգնած խնդիրների լուծման համար կարևոր նախապայմաններ:
Կառավարչական փորձը, արտակարգ իրավիճակներում աշխատելու կարողությունը և կազմակերպվածությունը պետք է օգնեն Սերգեյ Շոյգուին արդյունավետ իրականացնել իր վրա դրված պարտականությունները. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)