Պակիստանում ծնողներն այրել են իրենց դստերը՝ երիտասարդ տղայի ուղղությամբ նայելու համար
Վերջին լուրեր
Պակիստանում իրենց դստեր սպանության համար ձերբակալված ամուսինները BBC-ի գործակալության լրագրողին տված հարցազրույցում, որն իրականացվել է բանտի վարչական մարմինների լիազորությամբ, նշել են, որ աղջկան պատժել են, քանի որ նա «խայտառակել է ընտանիքը»: Ամուսնական զույգը ձերբակալվել է անցած շաբաթ Քաշմիրի տարածքում: Նրանց դստերը՝ Անուշային հայտնաբերել են այրված: Նախաքննության վարկածով՝ ծնողները նրան այրել են ծծմբական թթվով:
Հոր խոսքերով՝ աղջիկը պատժվել է, որովհետև երիտասարդ տղայի ուղղությամբ է նայել, իսկ մայրն ասել է, թե իրենց դստերը վիճակված էր մահանալ ծնողների ձեռքով:
Հարկ է նշել, որ Պակիստանում ամեն տարի ծնողների ձեռքով զոհվում են տասնյակ կանայք եւ աղջիկներ: Որպես կանոն, նրանց սպանության համար պատճառ են դառնում նմանատիպ արարքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)