Սիրիայում մարտերի արդյունքում նավթատար է պայթել
Վերջին լուրեր
Սիրիայի կենտրոնական հատվածում կառավարական զորքերի և ապստամբական ուժերի միջև զինված բախումների արդյունքում վնասվել է նավթատար: Նավթատարի պայթյունի տեղում սև ծխի քուլաներ են բարձրանում. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Կիրակի օրը՝ նոյեմբերի 4-ին, սիրիացի գրոհայինները գրավել են Ալ Վադ նավթային հանքավայրը Դեր Զոր նահանգում: Համաձայն Լոնդոնից Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության հսկիչ խորհրդի հաղորդած տեղեկությունների՝ նավթահանքի պաշարումը շարունակվում էր մի քանի օր: Այդ ընթացքում սպանվել և գերի են վերցվել կառավարական բանակի 40 զինծառայող:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)