Իրանում սպասում են Լավրովի այցին
ԻրանՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարող է մեկնել Իրան, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
Լավրովի հետ նրա հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, գրում է Ռիա Նովոստին։
Նա ասել է, որ համաձայնություն կա ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցի վերաբերյալ, և Լավրովի այցի ընթացքում նախատեսվում է «ավարտին հասցնել երկարաժամկետ համաձայնագիրը» ռազմավարական գործընկերության վերաբերյալ։
Աբդոլլահյանը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի «ողջույններն ու բարեմաղթանքները»:
«Բարեբախտաբար, մենք ունենք շատ դրական օրակարգ մեր երկրների միջև հարաբերությունների համար, երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցությունները շատ լավ են ընթանում»,- ասել է Աբդոլլահյանը։