Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է․ փաստաբան
Իրավունք«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է»։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Լևոն Քոչարյանի ձերբակալման գործի քննությունը հետաձգվեց։ Կկայանա վաղը՝ 14:00-ին»,- գրել է փաստաբանը։
Մինչ այդ փաստաբանը հայտնել էր, որ Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: Դատական նիստը այսօր՝ ժամը 22:00-ին էր նախատեսված։