Երաժիշտները «Սենդի» փոթորկից տուժածների համար գումար են հավաքել
Վերջին լուրեր
«Սենդի» փոթերկից տուժածների համար կազմակերպված երաժշտական բարեգործական հեռուստանախագծի արդյունքում հանգանակվել է 23 մլն ԱՄՆ դոլար։
Հեռուստանախագծին մասնակցել են Քրիստինա Ագիլերան, Սթինգը, Ջոն Բոն Ջովին և այլ հայտնի երաժիշտներ և հեռուստահաղորդավարներ։
Շոուն եղել է համերգի տեսքով, որն ընդմիջվել է տուժած մարզերի պատկերների կարճ դրվագներով և աստղերի ելույթներով, ովքեր դիմում էին հեռուստադիտողներին՝ խնդրանքով՝ փոթորկից տուժածների համար գումար նվիրաբերել, գրում է lenta.ru-ն։
Շոուն եթեր է հեռարձակվել նոյեմբերի 2-ին, որը մի քանի հեռուստաալիքներ ցուցադրել են ուղիղ եթերով, որի շնորհիվ երաժիշտներին հաջողվել է հավաքել 23 միլիոն ԱՄՆ դոլար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)