Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների 

Ալիևի Բյուլբյուլի հիստերիան, կարգին պիջակավորների «վիրահատությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը

Վերջին լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ հարցազրույցներից մեկում Շավարշ Քոչարյանն արտահայտեց արդեն ծեծված իրականությունն Ադրբեջանի մասին՝ նրան բնութագրելով որպես միջնադարյան մտածելակերպով առաջնորդվող երկիր։ Հանդիպումից հետո էլ պարոն Քոչարյանի խոսքերը հաստատեցին ադրբեջանական «հիստերիաները»՝ ի դեմս Ալիևի, ով հայտարարեց, որ Շուշիում շուտով կկանգնեցվի հայտնի գործիչ Բյուլբյուլի արձանը։ Նրանց հիստերիաներին զսպաշապիկ հագցրեց Էդուարդ Շարմազանովը, ով Ալևի երազանքներին տվեց «ջայլամի» թևեր, հայտարարելով, որ դրա հնարավորությունը սպառված չէ. «Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատի Արցախի հանրապետության հետ, բացի դեսպանատուն Շուշիում և իր դեսպանատան շենքում իր իսկ ճաշակով տեղադրի Բյուլբյուլի կամ այլ գործիչների արձանները»: Ի դեպ, շատ հնարավոր է՝ պայծառամիտ Իլհամ Ալիևը պատրաստվում է վերոնշյալ Բյուլբյուլի արձանը Հայաստան  ուղարկել բռնցքամարտի Ադրբեջանի ազգային հավաքականի հետ, ովքեր հաստատել են իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Եթե նրանց այդ անել չհաջողվի, գոնե կտեսնեն մի երկիր, որտեղ ծնվել են Արթուր Աբրահամի նման բռնցքամարտիկներ, և որը նրանց համար կարող է դառնալ խթանիչ ուժ հետագայի համար: Ի դեպ, Արթուր Աբրահամը Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) 25-րդ ամենամյա համագումարում պարգևատրվեց պատվոգրով դիտարժան մրցելույթի համար: Այնուհետև շատ չանցած աշխարհի ամենաժողովրդավար, խաղաղասեր ու մարդասեր երկիր ԱՄՆ-ն վերջերս շահագործման հանձնված Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության կապակցությամբ շահագրգիռ կողմերին կոչ արեց հարցը լուծել միջազգային իրավունքի և քաղաքացիական ավիափոխադրումների ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի ընթացիկ պրակտիկայի հիման վրա: Վերջում էլ Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը դրեց վերջակետ, նշելով, որ օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել ԼՂՀ կարգավիճակի փոփոխության համար, որին հետևեցին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Հեֆերնի «կռուտիտ հայտարարություններն» այն մասին, որ ՆԱՏՕ-ն էլ իր հերթին ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու շահագրգիռ կողմերից է, չնայած նրան, որ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է ընթանում:

Հեֆերնից հետ չմնալու համար էլ մեր նորաձևությանը հետևող բարձրաճաշակ քաղաքական գործիչներն էլ սկսեցին հայտարարություններ շռայլել՝ առանց բովանդակությանն ուշադրություն դարձնելու: Դրանց արդյունքում, օրինակ, պարզվեց, որ պատգամավորի աշխատավարձով մի կարգին պիջակ էլ հնարավոր չէ ձեռք բերել՝ գնել էլի, այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հետաքրքրականն այն է, որ երբեք ԱԺ ամբիոններից չի հնչեցվել, օրինակ, այսպիսի մի հռետորական հարց՝ ինչպե՞ս կարող է մարդ ապրել ամսեկան 30 հազար դրամ աշխատավարձով ու ինչու են մարդիկ կարում իրենց բերանները: Արդարադատության նախարարն էլ դրա փոխարեն այդ ահասարսուռ արարքը համարում է սովորական երևույթ և համեմատում է աղջիկների ականջ ծակելու հետ: Նախարարին այդ քայլի համար նկատողություն արեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ուղորդելով դրա հետաքննությանը: Բայց այսքանով չսահմանափակվեցին մեր քաղաքական դաշտի գործիչները. պարզվեց, որ այս նախագահական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնը նորից կզբաղեցնի ԱԺ-ի նախագահ, հավերժ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Իսկ այդ նախագահականին իր թեկնածությունը նաև կառաջադրի Րաֆֆի Հովհաննիսյանը. այդ մասին հայտարարեց հենց ինքը, բայց շտաբի պետի մասին խոսակցություն չբացեց, որ «խայտառակ» չլինի ՀՀԿ-ական գործընկերների մոտ, քանի որ իր թիմում չկա Հովիկ Աբրահամյան: Վերջում էլ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ խորհդակցելով ՍԵրժ Սարգսյանի հետ՝ եկել է այն եզրահանգման, որ չբավարարվածության միտումներ են նկատվում ստեղծված իրավիճակում և որ վրա է հասել կոռուպցիային վիրահատելու ժամանակը: Վիրահատությունից խոսեցին, միանգամից հիշեցի առողջապահական ոլորտը ի դեմս նախարարի, ով համամիտ է վարչապետի հետ և կոնսերվատիվ բուժումները անօգուտ համարելով՝ կողմ է վիրահատական մեթոդներին: Բայց դե արի ու մի ասա, որ «Փթախտի» դեպքում ո՛չ կոնսերվատիվ բուժումներն են օգնում, ո՛չ էլ վիրահատական մեթոդները: Եվ որպեսզի վերջում ստացվի այդքան սպասված ՇՈՇԱՓԵԼԻ արդյունքը, մնում է միայն ամպուտացիայի միջոցով հեռացնել «Կոռւպցիայի»՝ փթած մասերը բռնելով գլխից: Խոսելով մյուս ախտից՝ այս անգամ սիբիրախտից, հանրապետության գլխավոր անասնաբույժը հայտարարեց, որ սիբիրախտով հիվանդ կենդանիներ չկան. ասե՛ք, որ իսկապես հուսադրող է: Հուսանք՝ այս շաբաթը կտարբերվի նախորդից լավ իրադարձությունների քանակի ավելացմամբ:  

Շաբաթվա բոլոր օրերին երջանկություն և ուրախություն, միայն հաճելի ու անմոռանալի պահեր ողջ կյանքի համար:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին
Ամենադիտված