Սևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվի Էդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը 2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան Փաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք» Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում Սիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթները Փաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության» Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ» Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ը 

Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները ԱՄԷ–ի հետ

Վերջին լուրեր

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 5-ին մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման հարցեր:

ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխ Լուբնա ալ Քասիմիի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն արձանագրել են, որ վերջին տարիներին զգալի քայլեր են արվել երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու, դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ: Երկուստեք սակայն ընդգծվել է, որ պետք է արվի ավելին` առկա ներուժի իրացման ուղղությամբ:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանն սկսել է ակտիվ աշխատել տարածաշրջանի մյուս երկրների հետ և մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցության զարգացմանը: Նա ընդգծել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստան- ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի գործունեության մեկնարկը` դիտարկելով հանձնաժողովի աշխատանքը որպես երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը նպաստող բացառիկ հարթակ: «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը, և մենք շահագրգռված ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները հատկապես առևտրատնտեսական ու ներդրումային ոլորտներում: Հայաստանում ներդրումային լայն հնարավորություններ կան, որտեղ կցանկանայինք տեսնել ԱՄԷ-ին»,-նշել է փոխվարչապետը:

Ա. Գևորգյանը միաժամանակ վերահաստատել է Հայաստան- ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի նիստը Երևանում անցկացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Քննարկվել են նաև երկրորդ գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Նշելով 2010թ. Երևանում անցկացված առաջին համաժողովի դրական փորձը` քննարկվեց երկրորդը Էմիրություններում կազմակերպելու հնարավորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համաժողովը կազմակերպել ԱՄԷ-ում անցկացվելիք նմանատիպ միջազգային համաժողովների շրջանակում, ինչը հնարավորություն կտա հայ գործարարներին կապեր հաստատել ոչ միայն Էմիրությունների, այլ տարբեր երկրների գործընկերների հետ:

Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության ծրագրերի ընթացքի մասին. նշվեց, որ արդեն մեկնարկել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, ուռուցքաբանության գերժամանակակից կենտրոնի ծրագրերը: Ակտիվություն է նկատվում զբոսաշրջության, գյուղմթերքի արտահանման, շինարարության ոլորտներում, և Հայաստանը պատրաստակամ է նշված ոլորտում փոխշահավետ ծրագրեր իրականացնել նաև ԱՄԷ-ի հետ: Այս համատեքստում նա ողջունելի է համարել «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» ընկերության մուտքը հայկական շուկա:

Կարևորվել է նաև գործարար շփումների ակտիվացումը: Կողմերը նկատել են, որ Էմիրությունների շուկան հայկական ապրանքների համար կարող է տարածաշրջանային շուկաներ մուտքի լավ հնարավորություն հանդիսանալ: Նշվել է, որ երկու երկրների միջև «FlyDubai» ավիաընկերության միջոցով ուղիղ ավիափոխադրումների իրականացումից հետո առաջընթաց է նկատվում ինչպես զբոսաշրջության ոլորտում, այնպես էլ առևտրատնտեսական հարաբերություններում:

Արձանագրվել է, որ Հայաստանից ներկայումս ԱՄէ արտահանվող գյուղմթերքը` հիմնականում սունկ և հատապտուղներ, հետաքրքրություն է ներկայացնում տարածաշրջանի այլ երկրների շուկաների համար, ինչպես նաև անհրաժեշտություն կա ավելացնել խմելու և հանքային ջրի արտահանման ծավալները: Զրուցակիցները քննարկել են նաև բնապահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվիՄոդին հերոս է անվանել Flydubai-ի չվերթի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուինԷդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանՓաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք»ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկումՍիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էԼոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթներըՓաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության»Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ հարվածները վերսկսելու անխուսափելի որոշման մասին Axios․ Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը լքի Միացյալ Նահանգները Թրամփ․ Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է փոխվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց էԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերըՌուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ)
Ամենադիտված