Հանձնաժողովը քննարկելու է քաղաքացիների դիմումներն ու բողոքները զորակոչի ընթացքում
Վերջին լուրեր
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված հանձնաժողովը, որը քննարկելու է 2012թ. աշնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներն և բողոքները, ս.թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 11.00-ին, սկսելու է աշխատանքը:
Հանձնաժողովն աշխատելու է Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 11:00-15:00-ը:
Հասարակական խորհուրդը դիմում-բողոքներն ընդունելու է շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Տեղեկությունների համար զանգահարել 010523482 հեռախոսահամարով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)