Der Standard. Լատվիան անցնելու է եվրոյի՞
Վերջին լուրեր
Լատվիայի կառավարությունն աջակցել է հանրապետությունում եվրոն ներմուծելու մասին երկրի Ֆինանսների նախարարության մշակած օրինագծին: Եվրագոտի մտնելը նախատեսված է 2014թ. հունվարի մեկից, հաղորդում է Լատվիայի նախարարների խորհրդի մամլո ծառայությունը:
Փաստաթղթի համաձայն՝ մինչև միասնական եվրոպական տարադրամին անցումը 3 ամիս ժամանակահատվածում և անցումից հետո ևս կես տարվա ընթացքում զուգահեռաբար կցուցադրվեն ապրանքների և ծառայությունների համար սահմանված գները եվրոյով և լատերով: Որպեսզի օրինագիծը ուժի մեջ մտնի, այն պետք է հավանության արժանանա երկրի նախագահի և խորհրդարանի կողմից:
Չնայած Եվրոպական միությունից եկող վատ լուրերին և բնակչության թերահավատության բարձրացմանը՝ Լատվիայի կառավարությունը նախատեսում է 2014թ.-ից միանալ եվրագոտուն, գրում է ավստրիական Der Standard թերթը:
Այսպիսով, վերջերս ծանր ճգնաժամից (2009թ.) դուրս եկած Լատվիան, որը շնորհիվ իր վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսի վարած քաղաքականության վստահորեն ավելացնում է իր տնտեսական աճը, դառնալու է թվով երկրորդ մերձբալթյան և18-րդ եվրոպական պետությունը, որն անցնում է եվրոպական տարադրամի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)