Յուրա Մովսիսյանը հնարավոր է՝ մասնակցի Լիտվայի հետ հանդիպմանը
Վերջին լուրեր
«Կրասնոդարի» պաշտոնական կայքը հրապարակել է այն 9-ը ֆուտբոլիստների անունները, ովքեր կօգնեն իրենց ազգային հավաքականներին նոյեմբերի 14-ին կայանալիք ընկերական և պաշտոնական հանդիպումներում:
Ինչպես տեղեկացնում է կայքը, Հայաստան-Լիտվա ընկերական խաղին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ ռուսական ակումբի գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ Մովսիսյանը վնասվածքի պատճառով խաղադաշտ կկարողանա վերադառնալ 10 օրից միայն:
Հայաստան-Լիտվա հանդիպումը կլինի նաև հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)