«Անտիվիրուս»–ի տղաների՝ վթարի ենթարկվելու մասին լուրն ապատեղեկատվություն է
Վերջին լուրեր
«Կենտրոն» հեռուստաալիքով հեռարձակվող «Անտիվիրուս» հեռուստանախագծի հիմնադիրներից Հայկ Բարսեղյանի հայրը՝ Լևոն Բարսեղյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իր որդու և Գոռ Հակոբյանի վթարի ենթարկվելու մասին լուրերին, դրանք որակել է իբրև բացարձակ սուտ և ապատեղեկատվություն։
Հիշեցնենք, որ Facebook սոցցանցի New Gyumri օգտատերը իր էջում գրել էր, որ «այսօր ժամը 19:35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ.-ին տեղի է ունեցել ավտովթար: «Յագուար» մակնիշի 25pp222 պետհամարանիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Մեքենայում եղել են «անտիՎիրուս» նախագծի հիմնադիրներ՝ Գոռ Հակոբյանն ու Հայկ Բարսեղյանը: Ըստ նախնական տվյալների նրանք գտնվում են ծանր վիճակում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)