Սևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվի Էդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը 2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան Փաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք» Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում Սիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթները Փաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության» Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ» Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ը 

Չարչարվում եմ որևէ աղջկա հետ հանդիպելու համար. Vitamin-ի Վաչե

Վերջին լուրեր

Դեռևս 7 տարի առաջ Հանրային հեռուստատեսության եթեր մուտք գործեց «32 ատամ» ակումբը, որը մեծ իրարանցում առաջացրեց հումորի ասպարեզում: Մեր զրուցակից Վաչե Թովմասյանը «ատամներից» մեկն էր: Որոշ ժամանակ անց, ինչ-ինչ պատճառներով «32 ատամից» առանձնացան տղաներից մի քանիսը և ստեղծեցին «Վիտամին ակումբը», որն իր գործունեության ընթացքում լուրջ հաջողություններ է ունեցել: «Ես միշտ սիրել եմ հումորը: Այս ամենի հիմքը դրվել է դեռ Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսից:

Ես մինչև երկրորդ կուրսը շատ լավ էի սովորում, հետո արդեն սկսեցի մասնակցել КВН-ին, ու առաջադիմությունս իջավ… Բացարձակ անշահախնդիր կերպով շատերի համար հումորային սցենարներ էինք գրում, նախ՝ որ սովորեինք, հետո՝ մեզ էլ էր հետաքրքիր այդ ամենը: Ես խաղացել եմ КВН-ում, անգամ ներկայացումներով հանդես ենք եկել ОРТ-ով: Հիմա «Վիտամին ակումբի» աշխատանքներն եմ կարգավորում, հաղորդումը, մինչ եթեր գնալը, ես եմ վերջնական տեսքի բերում, թե գույնը, թե ձայնը, թե այն կտորները, որ եթերի համար չեն՝ ես եմ առանձնացնում և ընտրում»,- մինչ հարցազրույցին անցնելը պատմեց Վաչե Թովմասյանը:

- «Վիտամին ակումբը», բացի հումորային շոուից և հաղորդումներ պատրաստելուց, ի՞նչ այլ ծրագրերով է զբաղվում:

- «Վիտամին» ակումբը շատ մեծ փրոդաքշն է: Մենք մտածում ենք ունենալ նաև ոչ եթերային ներկայացումներ: Մասնակցում ենք նաև արտերկրի մի շարք ներկայացումների: Ես և Արմուշը Ռուսաստանի 14 քաղաքներում ներկայացումներ ունենք: Հիմա դրանով ենք զբաղվում, արդեն պետք է մեկնենք:

- Սկզբում քո հումորային համարների ընթացքում չէիր երգում, բայց հիմա երաժշտական շատ համարներ ունես: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Գիտեմ, վերջերս էլի եմ լսել, որ լավ եմ երգում: Մարդ, որ 5 տարի եթերում է՝ շատ դժվար է զարմացնում իր հանդիսատեսին: Այնպես չի եղել, որ ես ամենասկզբից պահել էի երաժշտական իմ այդ ունակությունները՝ հիմա ցուցադրելու և հանդիսատեսին զարմացնելու համար: Ամենասկզբում, երբ ես КВН -ում էի խաղում, երաժշտական համարներ էինք անում: Հետո ստեղծվեց «32 ատամ» ակումբը, հետո՝ «Վիտամինը»: Արամը կար, ու նրա կողքին չէր ստացվում երգել, կամ ամաչում էի նման ձայնի կողքին երգել: Հիմա ստացվել է այնպես, որ իմ երգելու կարիքը կա, և համարներ են գրվում, որտեղ ես կարողանում եմ նաև երգել:

- Տատիկների կերպարներ ես կերտում: Ինչո՞ւ որոշեցիր հենց իրենց անդրադառնալ:

- Տատիկի կերպարը կերտել եմ Գավառի բնակիչների հետ շփվելով: Ծանոթանալով, ուսումնասիրելով Գավառի բնակիչների առոգանությունն ու խոսքը, ես կարողացա կերտել նրանց կերպարը, նմանակել նրանց խոսքը, պահվածքը: Հետո, երբ հասկանում ես, որ կերպարն ընդունվել է, շարունակում ես աշխատել այդ կերպարի հետ: Հիմնականում ես իմ կերպարները վերցնում եմ կյանքից: Վերցնում եմ ինչ-որ մեկի կերպարը և նրան նմանեցնելով՝ կերտում եմ իմ հերոսին:

- Կրկնությունը չի՞ ձանձրացնում հանդիսատեսին:

- Իրականում ձանձրացնում է, և ինձ մոտ հիմա այնպիսի փուլ է, որ մտածում եմ, թե կարող եմ ձանձրացնել հանդիսատեսին: Նույն բանը մի քանի անգամ կրկնելով՝ դու ինքդ ես լճանում: Ամեն շաբաթվա պարտադրված եթերաժամին դիմանալը մի քիչ դժվար է: Այն, ինչ դու անում ես տասը օրում, և այն, ինչ կանեիր մեկ ամսում՝ որակապես տարբեր բաներ կլինեն: Մեր երկու հաղորդումը մի ներկայացման չափ է: Այդ սցենարը գրում ենք 10 օրում: Իսկ եթե մենք այդ նույն սցենարի վրա աշխատեինք մեկ ամիս, պատկերացրեք, թե ինչ որակ կունենայինք: Բայց այս աշխարհը և եթերն այն տեղն է, որտեղ արագություն է անհրաժեշտ: Մենք անընդհատ փորձում ենք մի նոր բան անել, փորձում ենք մենք մեզ փոխել, որ ձանձրալի չլինի: Փորձը ցույց է տալիս, որ մարդ արարածը սահմանափակ է: Երբ մենք 2 տարի էր, ինչ եթերում էինք, մտածում էինք, թե հետո ի՞նչ ենք անելու, բայց ժամանակը եկավ, և հասկացանք, որ մենք մեզ չենք սպառել, դեռ կարողանում ենք զարմացնել հանդիսատեսին:

- Ունե՞ս եզրագիծ, որին հասնելը քեզ համար երազանք է:

- Կարող է մեծամիտ հնչել, բայց ես նպատակներ չեմ դնում իմ առջև: Անգամ, երբ КВН-ում էի խաղում՝ չէի մտածում, որ այսքան հայտնի կդառնամ, հաղորդում կունենամ: Առհասարակ, երբ դու քո առջև նպատակ ես դնում և հասնում ես դրան, գալիս է մի պահ, որ դա քեզ մոտ հիասթափություն, դատարկություն է առաջացնում: Բայց եթե դու անում ես մի բան ու քո սիրած ձևով ես դա անում՝ կրկնակի հաճելի է:

- Ունե՞ս կերպար, որը դեռ չես կերտել, բայց ցանկանում ես:

- Իրականում կան մի քանի կերպարներ, որոնց ճիշտ ժամանակը դեռ չի հասել: Փորձը ցույց է տալիս, որ ոչինչ չի կորչում: Լինում է ժամանակ, երբ ես այդ կերպարն ունենում եմ, հետո պահ է գալիս, որ հենց այդ կերպարի ի հայտ գալու տեղն ու ժամանակն է առաջանում: Թեկուզ մեկ տարի հետո, բայց այդ կերպարը բարձրանում է բեմ: Այսինքն՝ ոչինչ երբեք չի կորչում:

- Եթե հումորով չզբաղվես, ինչո՞վ կզբաղվես:

- Եթե հումորով չզբաղվեմ, ապա կզբաղվեմ երաժշտությամբ: Չեմ ուզում խոսել այն աշխատանքների մասին, որին ինձ կդրդի ֆինանսական վիճակը: Իմ հոբբին երաժշտությունն է: Առավոտյան արթնանում և լսում եմ տարբեր ժանրերի երաժշտություն: Հիմա սովորում եմ, գնում եմ ինչ-որ մարդկանց մոտ նվագել սովորելու: Իրականում ես այն երջանիկ մարդկանցից մեկն եմ, որ այն աշխատանքն եմ անում, որը սիրում եմ:

Ես աշխատում և շփվում եմ այն մարդկանց հետ, որոնց հետ հաճելի է: Այս աշխատանքը, բացի ծանրությունից, մեծ հաճույք է պատճառում: Բնականաբար, ժամանակ եմ գտնում նաև իմ երաժշտության համար: Երեկոյան ընկերներով գնում ենք ստուդիա, լավ երաժշտություն ենք լսում, հաճելի ժամանակ ենք անցկացնում:

- Ընտրո՞ւմ եք հումորները, թե՞ այսօրվա հասարակությունը պատրաստ է ընկալել ամեն տեսակի հումոր:

- Բնականաբար, ընտրում ենք: Հայկական մտածելակերպը շատ բաներ է պարտադրում: Մենք զրկված ենք սև հումոր անելուց: Հայերը դա չեն սիրում: Մենք սև հումորին այլ կերպ ենք վերաբերվում: Եվ քանի որ մեր ազգն ավանդապաշտ է, և դա շատ լավ է, մենք հրաժարվում ենք այդ ամենից: Բայց լինում են նաև դեպքեր, երբ հումորն այնքան ծիծաղելի է լինում, որ դրանից ուղղակի չենք կարողանում հրաժարվել: Այդ պարագայում մենք հաշվարկում և հասկանում ենք, թե որտեղ և ինչ կերպ կարելի է օգտագործել այդ հումորը: Բայց այն, ինչ դրսում է արվում, մենք այստեղ կիրառել չենք կարող: Հայաստանում հումոր անելն ավելի դժվար է, քան որևէ երկրում: Մենք հանում ենք սև և հայհոյախառն հումորները, որոնք հումորի հեշտ տեսակներն են, և մեր աշխատանքը կրկնակի բարդանում է:

- Անձնական կյանքում փոփոխություններ չկան: Ինչո՞ւ:

- Ես միայն հասցնում եմ իմ աշխատանքին ժամանակ տրամադրել: Ես ուղղակի չարչարվում եմ որևէ աղջկա հետ հանդիպելու համար, բայց դեռ չի ստացվում ոչ մեկի հետ ունեցած հարաբերությունները լրջացնել: Ընկերուհի չունեմ, կին կամ, առավել ևս, երեխաներ աշխարհի ոչ մի երկրում չունեմ: Սա և ժամանակի, և իմ դիրքի խնդիրն է: Օրինակ, իմ ընկերների դեպքում ամեն բան ավելի հեշտ է եղել: Իմ ընկերներն իրենց սիրելիներին ճանաչել են մինչև հայտնի դառնալը: Իսկ իմ պարագայում ամեն ինչ մի փոքր այլ է: Աղջկա մոտ իմ մասին կարծիքը ձևավորվում է թե դրական, թե բացասական եթերից: Նա մինչ ինձ ճանաչելն արդեն ունի իմ մասին իր պատկերացումները: Բայց իրականում այն, ինչ ես եմ ցույց տալիս բեմում, իմ բնությունից շատ տարբեր է:

Շատերի մոտ ֆիքսված կարծիք կա իմ մասին, որն իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: Ես իրականում շատ լուրջ եմ: Դա էլ երևի խանգարում է ինձ հասկանալ՝ արդյոք դիմացինս ի՞նձ գիտի, թե՞ իմ բեմական կերպարն է նրան ծանոթ: Այն փաստը, որ մենք չենք հաճախում շատ հասարակական վայրեր, փոքր-ինչ դժվարացնում է իմ գործը: Ես աղջիկների հետ ոչ մի տեղ չեմ ծանոթանում: Գալիս-գնում եմ ընկերներիս հետ: Բայց, ամեն դեպքում, ես ընդամենը 26 տարեկան եմ և դեռ ժամանակ ունեմ: Ինքս համեստ մարդ եմ, բայց երբ մարդկանց հետ ծանոթանում եմ, մտածում են, թե ես գոռոզ եմ: Դա երևի գալիս է նրանից, որ շատ չեմ շփվում: Բայց դա այդպես չէ:

Աղբյուրը՝ 168.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվիՄոդին հերոս է անվանել Flydubai-ի չվերթի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուինԷդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանՓաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք»ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկումՍիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էԼոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթներըՓաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության»Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ հարվածները վերսկսելու անխուսափելի որոշման մասին Axios․ Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը լքի Միացյալ Նահանգները Թրամփ․ Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է փոխվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց էԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերըՌուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ)
Ամենադիտված