Տարերային աղետը կրկին կաթվածահար է անելու ԱՄՆ-ն
Վերջին լուրեր
Դեպի Միացյալ Նահանգների արևելյան ափ, որն անցյալ շաբաթ ենթարկվել էր «Սենդի» կործանիչ փոթորկի հարվածի, շարժվում է նոր փոթորիկ, որը նույնպես կարող է որոշակի վտանգ ներկայացնել:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Միացյալ Նահանգների հարավ-արևելյան ափերի մոտ կազմավորվում է, այսպես կոչված, «հյուսիս-արևելյան փոթորիկը»: Սպասվում է, որ այն շարժվելու է դեպի հյուսիս և հասնելու է երկրի հյուսիս-արևելյան ափերին այս շաբաթվա կեսին: Փոթորիկն, ըստ էության, «Սենդի»-ի նման հզոր չի լինի, սակայն օդերևութաբանները զգուշացնում են, որ նոր փոթորիկը կարող է դառնալ քամու ուժեղացումների, սառնաշունչ եղանակի և մինչև 7 սանտիմետր տեղումների պատճառ: Հնարավոր տեղումները կարող են հեղեղել նույն տարածքները, որոնք տուժել են «Սենդի»-ի հետևանքով:
Հարկ է նշել, որ Միացյալ Նահանգների արևելյան ափին հարող տարածքներին ուժգին հարված հասցրած «Սենդի» փոթորիկը դարձել է ավելի քան 100 մարդու մահվան պատճառ: Տարերային աղետի պատճառած վնասը կազմում է մոտ 50 միլիարդ դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)