Ռուսաստանի ԱԳ նախարարը Սիրիայի խնդրի շուրջ
Վերջին լուրեր
Նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
ИТАРТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ նախատեսված հանդիպման ընթացքում քննարկվելու է Սիրիայում տիրող իրավիճակը: Հանդիպումը տեղի կունենա Հորդանանում, որտեղ Ռուսաստանի արտգործնախարարը կհանդիպի նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի, Հորդանանի թագավոր Աբդուլա երկրորդի և արտգործնախարար Նասեր Ջաուդի հետ:
Այս օրերին ՌԴ ԱԳ նախարարը Մերձավոր Արևելք կատարած այցի ընթացքում՝ եղել է նաև Եգիպտոսում: Այդ երկրի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո՝ Լավրովը հայտարարել է, որ Ռուսատանը Սիրիայի վերաբերյալ գաղտնի բանակցություններ չի վարում ո’չ ԱՄՆ-ի, ո’չ էլ այլոց հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)