«Զանգեզուրի միջանցքը» կարող է անցնել Իրանի տարածքով. Թուրքիայի տրանսպորտի նախարար
Իրան «Զանգեզուրի միջանցքը» կարող է անցնել Իրանի տարածքով, A Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Էրդողանի՝ Նախիջևան կատարած այցի ընթացքում մենք քննարկել ենք իրավիճակը ղեկավարների և նախարարների մակարդակով։ «Զանգեզուրի երթուղին» Թուրքիայից դեպի Բաքու գծեր կապահովի։ Սա կլինի Կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը։ Բանակցությունները շարունակվում են։ Նախիջևանից մինչև «Դիլուջու» սահմանային անցակետ կա գիծ, օրակարգում են 14 կիլոմետր երկարությամբ նոր գծի վերանորոգումն ու կառուցումը։ «Զանգեզուրի միջանցքի» 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի հետ սահմանով։ Սա քննարկվում է հայկական կողմի հետ։ Սակայան հնարավոր է, որ միջանցքն անցնի Իրանի տարածքով։ Մենք մտածում ենք, թե ինչպես արագ դա իրականություն դարձնել», - ասել է Ուրալօղլուն։