Դպրոցի ճաշարանում հայտնաբերվել է ժամկետն անց սննդամթերք
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում:
Ստուգման արդյունքում դպրոցի ճաշարանում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած մածուն (2 կգ) և 30 հատ ձու։ Ժամկետն անց սննդամթերքը ոչնչացվել է։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին խստագույնս պահպանել մատակարարվող սննդամթերքին գործող օրենսդրությամբ ներկայացվող պահանջները։
Հանրակրթական ուսումնական հաստատություններում շրջանառվող սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում անհրաժեշտ է զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով: