Հայ-շվեդական համագործակցությունը կնպաստի Հայաստանի առողջապահության համակարգի զարգացմանը. Ավանեսյան
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարության և Շվեդիայի Յոնչյոպինգ նահանգի մարզային խորհրդի միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
«Անահիտ Ավանեսյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը:
ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության բուժսպասարկման կարիքները հոգալու համար երկուստեք կարևորվել է ԱԱՊ օղակի ընդլայնման ուղղությամբ փորձի փոխանակումը:
Համագործակցությունը կներառի այն ոլորտները, որոնցում Շվեդիայի առողջապահական համակարգը լուրջ հաջողություններ ունի՝
մոր և մանկան առողջության պահպանում.
հանրային առողջության պահպանում և խթանում.
վարակիչ հիվանդությունների դեմ պայքար.
համատեղ գործելակարգերի մշակում»,- նշված է ԱՆ հաղորդագրությունում: