«ԵՄ ղեկավարությունը գրեթե անկասկած կմոլորեցնի Երևանին՝ եվրաինտեգրման հարցում»․ Լավրով Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը ռեկորդային է՝ ավելի քան 107 հազար Խանջյան փողոցում նորոգման աշխատանքներ են․ վարորդներին խնդրում են չկայանել նշված հատվածում 12 հոդված՝ զրպարտություն․ դատարանը mamul.am-ին պարտավորեցրել է հերքել հրապարակումներն ու վճարել 1.2 մլն դրամ Օձերը հայտնվել են մանկապարտեզում․ Քաղցրաշենում 135 երեխա և աշխատակիցներ տարհանվել են Արման Ծառուկյանն ու իր մրցակիցը հանդիպել են UFC-ից առաջ Հարկ վճարողներին վերադարձված գումարներն աճել են 16.5%-ով․ ՊԵԿ Հայաստանը չի բարձրացրել ռուսական բազայի դուրսբերման հարցը․ Ալեն Սիմոնյան Ձեռքս քաշեց, ես վրան բղավեցի, Հայկ Սարգսյանը այդ քրեական հեղինակությանը ներկայացրել էր հոր ընկեր Գանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ, ինքն իմ համարն ունի, ես իրենը․ Ալեն Սիմոնյան Ալեն Սիմոնյանը պատմել է Մոսկվայում հայ քրեական հեղինակության հետ ունեցած միջադեպի մասին «Կատարն ու Թուրքիան պետք է դուրս մնան Գազայի ապագայի որոշման գործընթացից». Իսրայելի նախկին վարչապետ 

Ես եկել եմ Հայաստան ցույց տալու Եվրամիության համերաշխությունը Հայաստանին, հայ ժողովրդին և ԼՂ-ից տեղահանված մարդկանց. Լենարչիչ

Արտաքին Քաղաքական

Հայաստանում է գտնվում Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: Փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը և Յանեզ Լենարչիչը  հանդես են եկել հայտարարություններով:

Տիգրան Խաչատրյանը նշել է. «Պատվիրակության հետ տեղի են ունեցել մի շարք աշխատանքային արդյունավետ  քննարկումներ: Հանձնակատարի հետ խոսել ենք այն հիմնական խնդիրների շուրջ,  որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման և հայատյաց քաղաքականության իրագործման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար աջակցության առնչությամբ։ 

Խոսել  ենք տեղահանված և Հայաստանում ապաստան գտած ավելի քան 100 հազար մեր հայրենակիցների հրատապ կարիքների գնահատման, այդ թվում՝ առողջապահական, սոցիալական, հոգեբանական, ֆինանսական աջակցության հարցերի շուրջ:

Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը բարձր է գնահատում այն արագ արձագանքը, որը Եվրոպական միությունը և նրա անդամ պետությունները ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքների հասցեագրման ուղղությամբ։ 

Հանձնակատարի հետ կարևորել ենք հումանիտար բնույթի լայնածավալ անելիքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրոպական միության կողմից գործադրվող ջանքերը համաձայնեցնելու, ստացվող հումանիտար աջակցությունը բռնի տեղահանվածների կարիքներին ուղղելու հարցում համագործակցության միասնական հարթակի ձևավորման և այդ ձևաչափով մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու հարցերը։

Որպես առաջնահերթ գերակայություն առանձնացրել ենք մեր հայրենակիցների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գնահատման կարևորությունը։ Դա այն հիմքն է, որը պետք է հնարավոր դարձնի բռնի տեղահանվածների խնդիրների արդյունավետ լուծումը և հասանելի հումանիտար աջակցությունը ճիշտ օգտագործելու եղանակով արագացնի մեր հայրենակիցներին բնականոն կյանքի վերադարձնելու ընթացքը։  

Քննարկման ընթացքում եկել ենք այն համաձայնության, որ Եվրոպական միությունը կշարունակի ավելացված աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ հաշվի առնելով այն մեծ փորձառությունը, որն ունի ճգնաժամային կառավարման հարցերում։

Համոզվածություն ենք հայտնում, որ Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունն էապես կնպաստի նրան, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից  իրականացվող ծրագրերն առավելագույն արդյունավետությամբ լուծեն բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքները»:

Յանեզ Լենարչիչն իր խոսքում նշել է. «Ես եկել եմ Հայաստան ցույց տալու համար Եվրամիության ամբողջական համերաշխությունը Հայաստանի, հայ ժողովրդի և, մասնավորապես, Ղարաբաղից տեղահանված մարդկանց։ Ինչպես գիտեք, Եվրամիությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանական ուժերի վերջին ռազմական գործողությունը Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Ինչպես գիտեք, այս ռազմական գործողությունը հանգեցրել է ավելի քան 100 հազար մարդկանց տեղահանմանը դեպի Հայաստան։ Ես վստահեցնում եմ Հայաստանին ու հայ ժողովրդին, որ այս դժվարին իրավիճակում կարող են ապավինել Եվրամիության ամբողջական աջակցությանը։

Ղարաբաղի բնակչության դեմ ադրբեջանական ուժերի վերջին ռազմական գործողությունից անմիջապես հետո Եվրամիությունը ժամանել է այդտեղ: Մենք շատ արագ մոբիլիզացրել ենք ավելի քան 5 միլիոն եվրո հումանիտար աջակցություն, մի քանի օր անց կրկնապատկել ենք այն, և այսօրվա դրությամբ տրամադրել ենք ավելի քան 10 միլիոն եվրո հումանիտար աջակցություն՝ առաջին հերթին օգնելու համար այն մարդկանց, ովքեր տեղահանվել են Ղարաբաղից։ Բացի այդ, մենք մոբիլիզացրել ենք Եվրամիության  հումանիտար օգնության պարագաների պաշարը, որը մոտակա ժամերին կուղարկվի Հայաստան՝ հումանիտար աջակցության կարիք ունեցող մարդկանց համար։ Այստեղ ցանկանում եմ  ընդգծել Հայաստանի իշխանությունների կողմից իրավիճակի շատ արագ և արդյունավետ կառավարումը բոլոր մակարդակներում՝ կառավարության մակարդակից մինչև տեղական ինքնակառավարման մակարդակ։ Նաև կուզենայի ողջունել մարդկանց մեծահոգությունը՝ առաջին հերթին նրանց, ովքեր առաջարկեցին իրենց սեփական տները, որպեսզի ապաստան տան Ղարաբաղից տեղահանված մարդկանց։ Մենք նաև գործի ենք դրել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, քաջալերել ենք ԵՄ անդամ պետություններին և այս կառույցի այլ անդամներին արձագանքել իրավիճակին։ 13 երկիր արդեն արձագանքել է Հայաստանի կողմից աջակցության կոչին։ Բազմաթիվ երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել և առաջարկել են աջակցություն, մասնավորապես՝ խոսքը սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների մասին է։ Շատ կարևոր է, որ դեղորայքն արդեն տրամադրվում է հիվանդանոցներին, որտեղ բուժում են ստանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով վիրավորված անձիք։ Այդ երկրներն են՝  Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա, Շվեդիա և Նորվեգիա։ Այս երկրներն են, որ ցուցաբերել են ամբողջական համերաշխություն Հայաստանի հանդեպ։

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ  այս արտակարգ իրավիճակի ավարտից հետո մենք կշարունակենք միջնաժամկետ և երկարաժամկետ մեր աջակցությունը։ Եվ, վերջապես, կցանկանայի վերահաստատել Եվրամիության անխոնջ աջակցությունը Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրիտանական քաղաքը քվեարկել է Մեծ Բրիտանիայից անջատվելու օգտին«ԵՄ ղեկավարությունը գրեթե անկասկած կմոլորեցնի Երևանին՝ եվրաինտեգրման հարցում»․ ԼավրովՃապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը ռեկորդային է՝ ավելի քան 107 հազարԱյս տարի գրիպի դեմ պատվաստումը հատկապես կարևոր է․ վիրուսաբանը նշել է պատճառը«Կալասը եվրոպացիներին անհեթեթ վիճակի մեջ է դնում». ԶախարովաԽանջյան փողոցում նորոգման աշխատանքներ են․ վարորդներին խնդրում են չկայանել նշված հատվածում12 հոդված՝ զրպարտություն․ դատարանը mamul.am-ին պարտավորեցրել է հերքել հրապարակումներն ու վճարել 1.2 մլն դրամԱրտերկրում շուրջ 9 հազար ռուսաստանցի արդեն մասնակցել է Պետդումայի ընտրությունների վաղաժամ քվեարկությանըՕձերը հայտնվել են մանկապարտեզում․ Քաղցրաշենում 135 երեխա և աշխատակիցներ տարհանվել ենՈւկրաինան կոչ է արել Արևմուտքին շտապ ուղարկել իրեն երկաթուղային շոգեքարշներԿրեմլն արձագանքել է ԱՄՆ-ի՝ ռուսական հետախուզության համար աշխատած անձանց մասին հայտարարությանըԱրման Ծառուկյանն ու իր մրցակիցը հանդիպել են UFC-ից առաջ«Պատերազմը շատ կարճ կլինի»․ Լավրովը Եվրոպային հիշեցրել է Պուտինի նախազգուշացումըՀարկ վճարողներին վերադարձված գումարներն աճել են 16.5%-ով․ ՊԵԿՏղամարդը տապակած հավ է կերել և քիչ է մնացել մահանա վտանգավոր վարակիցՀայաստանը չի բարձրացրել ռուսական բազայի դուրսբերման հարցը․ Ալեն ՍիմոնյանՁեռքս քաշեց, ես վրան բղավեցի, Հայկ Սարգսյանը այդ քրեական հեղինակությանը ներկայացրել էր հոր ընկերՎան Ի. Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները հակասում են բոլորի շահերինԳանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ, ինքն իմ համարն ունի, ես իրենը․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանը պատմել է Մոսկվայում հայ քրեական հեղինակության հետ ունեցած միջադեպի մասին«Կատարն ու Թուրքիան պետք է դուրս մնան Գազայի ապագայի որոշման գործընթացից». Իսրայելի նախկին վարչապետԿալուգայի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներըՄոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է«Եթե Ռուսաստանը գազ տա՝ կգնենք Ռուսաստանից, եթե Ադրբեջանը՝ Ադրբեջանից».Ալեն ՍիմոնյանԻրանն աջակցում է Սի Ծինփինի՝ մերձավորարևելյան անվտանգության նախաձեռնություններին #ՈւՂԻՂ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըԼոս Անջելեսում լրատվական ուղղաթիռ է կործանվել․ երեք մարդ զոհվել է591 մլն դրամ՝ արդարացվածների համար․ քրեական գործերը պետության գրպանից միլիոններ են արժեցելԱրաղչի. Իրանը ԱՄՆ-ի հետ հուշագիրը համարում է վավերականԵս նիկոլական եմ ու դրանից ինձ լավ եմ զգում. Գարիկ ՍարգսյանՈւկրաինան հայտնել է Ղրիմում ռուսական Су-24-ի խոցման մասին«Իրավիճակը հասել է կրիտիկական կետի». ֆոն դեր Լայենը զգուշացրել է Չինաստանից ԵՄ-ի վտանգավոր կախվածության մասին16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունըԻ՞նչ է Փաշինյանին նվիրել Չինաստանի դեսպանը«Այդպես չպետք է լիներ». Արարատի մոտ հայտնաբերված անոմալիան տարակուսանքի մեջ է գցել գիտնականներինԵՄ-ն մտադիր է ստեղծել Անվտանգության խորհուրդԲելառուսը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել ժամանակավոր համաձայնագրի շուրջՉինաստանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ բացելու համարՀՀ ՆԳՆ շարժական գրասենյակները սեպտեմբերի 17-ին կաշխատեն Բյուրեղավանում և ՎարդենիսումԱՄՆ-ը Ռուսաստանին չի տեղեկացրել տիեզերքում զենք տեղակայելու մասին․ ՌԴ ԱԳՆԵկեղեցին՝ թիրախում, Ալիևի՝ կոշտ հայտարարությունները․ Թուրքիան նախազգուշացնում է ՌուսաստանինԵվրոպական հանձնաժողովը կառաջարկի օրենք, որը կարգելի 13 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր Իրանում Boeing-ի խուճապը, Լոս Անջելեսի վթարն ու Վարշավայի ռումբի ահազանգը․ ցնցող կադրեր Ձեզ դահլիճից դուրս եմ հանելու․ Ռուբինյանը հունից դուրս եկավՖիդան. Մեքքայի համաձայնագրի կողմերը քննարկում են համատեղ գլխավոր շտաբի կառուցվածքըԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումըԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԶելենսկին նշել է Ուկրաինայում ընտրությունների անցկացման հիմնական խոչընդոտներից մեկը Խաղաղություն, բայց չենք մոռանա․ Ալիևի կոշտ ուղերձը ՀայաստանինFT. Որոշ եվրոպական երկրներ դեմ են արտահայտվել ԵՄ-ի և Կանադայի միջև «միակ դաշինքին»
Ամենադիտված