Կրակոցներ՝ Աջափնյակի դատարանի բակում. կրակված պարկուճներ կան, Mercedes-ը դատախազներից մեկինն է
ՀասարակությունՔիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկաության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Տիգրան Հայրապետյանն ու Գևորգ Սալմանյանը: Դեպքի վայրում հայտանբերվել են մի քանի կրակված պարկուճ, արնանման հետքեր և Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր: