ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 80 ուսուցիչ համապատասխան հարթակի միջոցով արդեն աշխատանք է գտել
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանք գտնելու համար դիմելու նպատակով ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործարկված համապատասխան գործարկված հարթակի միջոցով աշխատանք է գտել 81 ուսուցիչ, այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նշեմ, որ հարթակի գործարկման պահին գրանցված էր 1422 թափուր աշխատատեղ, այս պահին արդեն ունենք 1341-ը, ինչը նշանակում է, որ արդեն 81 ուսուցիչ այս համակարգի միջոցով ընտրել է իրեն հարմար աշխատավայրը։ Նախարարությունը նրանց կուղեգրի այդ հաստատություն և հուսով ենք, որ դա նրանց համար կլինի այն լավագույն հարմար աշխատավայրը, որը նրանց մասնագիտական աշխատանքի շարունակության հնարավորություն կտա»,-հավելել է նախարարը՝ նշելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 1500 ուսուցիչ այժմ գտնվում է Հայաստանում։