Ամերիաբանկն Արցախից տեղահանված ընտանիքների աջակցությանը կուղղի 100 մլն դրամ
ՀայաստանԱմերիաբանկը 100 մլն դրամի աջակցություն կտրամադրի Շիրակի մարզում ապաստանած արցախցի մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից:
Նշվում է, որ Ամերիաբանկի աշխատանքային խումբը հոկտեմբերի 18-ին ուղևորվել է Շիրակի մարզ` ծանոթանալու և տեղում գնահատելու մարզի 6 համայնքներում` Անիում, Ախուրյանում, Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում և Արթիկում ապաստանած արցախցի մեր հայրենակիցների կարիքները:
«Հոգատարությունը ջերմացնում է» խորագրով ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվելու միակողմանի/երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող և 3 ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին` որպես առավել խոցելի խմբեր: