ԵՄ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածներին
ՀրապարակումներԵՄ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան՝ Արցախից բռնի տեղահանվածներին։ Այս մասին տեղեկանում ենք թվիթերից։
«Եվրամիությունը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին»,- ասված է ԵՄ հայաստանյան գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որին կից տեսանյութ է հրապարակվել։
Նշվում է, որ օգնությունն ընդհանուր առմամբ եղել է 50 տոննա, հիմնականում՝ խոհանոցային, հիգիենայի պարագաներ և ծածկոցներ։