Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից
ՀասարակությունՀոկտեմբերի 18-ին, ժամը 11:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։