Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) 

Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահին

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ Adobe-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:

Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Նարայեյի նվաճումներին և նշել, որ նրա փորձը բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է մեր հասարակության, առավել ևս՝ երիտասարդների համար:

Շանթանու Նարայեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:

***

Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 13-րդ արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,

Ողջունում եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական հերթական մրցանակաբաշխությունը, և ուզում եմ ընդգծել, որ այս մրցանակաբաշխությունը կարևոր է ոչ միայն մրցանակը ստացողների, այլև ՀՀ կառավարության և ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար:

Ինչո՞ւ ենք մենք իրականացնում այս մրցանակաբաշխությունը և ի՞նչ ուղերձ ենք փորձում հղել սրանով: Առաջինը, իհարկե, մեր գնահատանքն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր ինչ-որ առումով շրջադարձային, հեղափոխական ազդեցություն են ունեցել մեր ժամանակների վրա: Երբ մենք ասում ենք մարդիկ ներդրում ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, դա նշանակում է, որ մարդիկ ազդեցություն ունեն ժամանակների վրա, որովհետև տեխնոլոգիաներն են հիմա կանխորոշում ժամանակները, ապրելու ձևը, ապրելու ոճը, ապրելու արագությունը և ապրելու որակը:

Երկրորդ՝ մենք սրանով ընդգծում ենք ՀՀ կառավարության քաղաքականությունը և վերահաստատում մեր քաղաքական հանձնառությունն՝ ամեն ինչ անել Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու և Հայաստանի տնտեսությունն ու կյանքը բարձր տեխնոլոգիական արդյունավետությամբ օժտելու մեր հաստատակամությունը:

Երրորդը՝ մենք, իհարկե, ի ցույց ենք դնում Հայաստանի Հանրապետության երիտասարդությանը, բիզնեսին, ստարտափներին անհատական հաջողության պատմությունները, մեծ հաջողությունների պատմությունները, մեր մրցանակակիրների օրինակով փորձելով քաջալերել այն մարդկանց, ովքեր այդ ոլորտում կամ աշխատում են կամ մտածում են կամ գուցե թե մասնագիտության ընտրության փուլում են, և ահա նման մասշտաբային մարդկանց տեսնելը ՀՀ-ում գուցե կդառնա գործոն նրանց մասնագիտական ընտրության համար:

Իհարկե, մենք նաև խնդիր ունենք մեր գործընկերներին, մրցանակակիրներին ցույց տալ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, և նաև ուրախ եմ արձանագրել, որ կարող ենք ասել, որ ունենք ցույց տալու նաև ՏՏ ոլորտում զարգացման որոշակի դինամիկա: Եվ մենք արդեն երկար տարիներ ՀՀ-ում ոլորտի մոտավորապես երկնիշ աճեր ենք ապահովում. 2022 թվականի տվյալով՝ ոլորտում 30 հազարից ավելի մարդ է աշխատում և ոլորտի շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը:

Ընդհանրապես, նաև այս մրցանակաբաշխությունը և մրցանակակիրների հետ շփումը շատ կարևոր է Կառավարության համար, որովհետև մրցանակակիրների հետ շփումների ընթացքում ես փորձում եմ գտնել մի քանի հարցերի, ավելի ճիշտ երկու կոնկրետ հարցի պատասխաններ: Ես ուզում եմ պարզել, թե ահա նման նվաճումների հասած մարդիկ ինչի՞ համար են շնորհակալ կառավարություններին՝ առաջինն իրենց անհատական հաջողության համար և երկրորդը՝ իրենց ընկերությունների հաջողությունների համար:

Եվ վերջին հինգ տարիներին հիմնականում իմ շփումներից ես դուրս եմ բերել երկու հիմնական հետևություններ, որ կառավարությունների առաջնային դերը կրթությունը հնարավորինս հասանելի դարձնելն է և նրա որակն ապահովելը, և երկրորդը՝ մրցակցային հնարավորինս արդար և ազնիվ, հավասար դաշտ ապահովելը, մասնավորապես՝ պետական գնումների ոլորտում, որպեսզի ընկերությունները հնարավորություն ունենան մասնակցել և իրենց գաղափարները զարգացնել, իրենց գաղափարներն իրացնել և դրանք վաճառել կառավարություններին:

Ես ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ այսօր նույնպես, պարոն Նարայեյի հետ մենք շատ բովանդակալից խոսակցություն ունեցանք այս թեմայով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՏՏ ոլորտի զարգացման ամենաարդյունավետ գործիքների մասին իր գնահատականները լսելու հնարավորության համար: Եվ շատ շնորհակալ եմ, որ նա հաճույքով կիսեց իր մոտեցումները, տեսակետները»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին է հանձնել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական մրցանակը:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիր Շանթանու Նարայեն նշել է.

«Պարոն վարչապետ,
Պարոն նախագահ,
Պատվարժան ներկաներ,

Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս մեծ պատվի համար, որն այսօր շնորհվում է ինձ և Adobe Systems ընկերությանը: Շատ շնորհակալություն: Adobe-ի տեսլականն իրապես եղել է թվային գործառության միջոցով աշխարհը փոխելը:

Ընկերությունը հիմնադրվել է, որպեսզի ցանկացած անձ, ով գաղափար ունի, կարողանա իր գաղափարը հայտնել, արտահայտել: Adobe-ն իր ազդեցությամբ եղել է այն, որ միլիարդավոր մարդկանց հնարավորություն է տվել ամբողջ աշխարհում կարողանալ վերցնել իրենց մտքում եղած գաղափարը և արտահայտել այն: Ինձ համար մեծ պատիվ է ընկերության կազմում լինել ավելի քան 25 տարի:

Շատ բարձր եմ գնահատում զրույցը, որ այսօր ունեցա վարչապետի հետ: Այսօր, այս երեկո նա ինձ բազմաթիվ հարցեր տվեց, թե ինչ կպահանջվի ՏՏ զարգացումն ավելի առաջ մղելու համար: Երկուսիս համար շատ լավ զրույց էր, երկուսիս հետաքրքրում էր կրթությունը, տաղանդի թեման և մակրոտնտեսական միջավայրի ստեղծումը, որում ավելի շատ ընկերությունների մեկնարկի հնարավորություններ կլինեն, քանի որ ես իրոք հավատացած եմ, որ ստարտափների համայնքը երկրում կարևոր ցուցիչ է ոլորտի հաջողության համար:

Adobe-ը հպարտանում է նրանով, որ մենք այստեղ ունենք գիտահետազոտական ներկայություն: Երեկ շատ կարևոր օր էր մեզ համար, քանի որ բացեցինք մեր նոր շենքը, որը կարծում եմ՝ վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդին և պատրաստ ենք շարունակել ընդլայնել մեր ներկայությունն այստեղ:

Բայց կրկնեմ, որ այսօր մեծագույն պատիվ է ինձ համար, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր-բոլորին, այդ թվում՝ հանձնաժողովների անդամներին, ովքեր այս պատվին արժանացրեցին ինձ: Ես ընդունում եմ դա Adobe-ի 30 հազար աշխատողների անունից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրությունՁին հայտնվել է ճանապարհին, մեքենան բախվել է ու կողաշրջվել․ Տավուշում ոստիկանության գվարդիայի 30-ամյա աշխատակիցը մահացել էՊենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական ԱմերիկայումԸնդամենը 6 հարց՝ նոր ԱԺ-ի առաջին քառօրյայում․ աշխատանքն ավարտվեցՌուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում․ դեսպան
Ամենադիտված