Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար
Հասարակություն«Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրումից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ: