Երևանում հրդեհ է բռնկվել աղբարկղերում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են պարեկները
Արտակարգ Պատահար
Երեւանում, հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան փողոցի 32/20 հասցեի հարևանությամբ աղբարկղեր են այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ նույն վաշտի պարեկներ Արմեն Մուրադյանն ու Արթուր Հակոբյանն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջից դուրս են բերել կրակմարիչները և կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը