Լևոն Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է
ԻրավունքՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Այս մասին հայտնել է Լևոն Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով»,- գրել է Կոչուբաևը:
Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին։ Սեպտեմբերի 25-ին նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացվել։ Լևոն Քոչարյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Քոչարյանի փաստաբանը հայտնել է, որ նա մեղադրանքը չի ընդունում։