Սեւանի ափին գտնվող ո՞ր շինությունները պետք է քանդվեն. փորձաքննություն է իրականացվել
ՀասարակությունԿառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց 594 հազար դրամ հատկացնել Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել փորձաքննության ծառայություններ՝ պայմանագրի գնի 9 տոկոսի չափով, ինչը կազմում է 594.0 հազար դրամ:
Որոշվել է այդ գումարը հատկացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորաշեն արգելոցի կահավորում» միջոցառման շրջանակներում իրականացված գնումների արդյունքում տնտեսված միջոցներից:
Այս որոշման նպատկն է Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների ապահովումը։