Ապարանում թալանել են մարզում հայտնի շինարարական աշխատանքներով զբաղվող անհատ ձեռներեցի տունը
ԻրավունքSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի 29-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Աշոտ Ս.-ից, ով հայտնում է, որ Ապարան քաղաքի Ա. Հարությունյան 1 տանից անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի գողություն են կատարել:
Նշված հասցե են ժամանում Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սուքիասյանը:
Ժամանում են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։