Երեւան-Կունդուզ հեռուստակամուրջը՝ ՀՀ ԱԳՆ-ում
Վերջին լուրեր
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում կազմակերպվեց հեռուստակամուրջ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար:
Հեռուստակամուրջի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելլը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Դեսպանները բարձր գնահատեցին հայ զինծառայողների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաեւ երախտագիտություն հայտնեցին Հայաստանին միջազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած շարունակական աջակցության համար:
Այնուհետեւ ուղիղ կապի միջոցով միմյանց ջերմորեն ողջունեցին եւ մաղթանքներ փոխանակեցին հայ սպաներն ու զինվորները իրենց ընտանիքների անդամների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)