ՀՀ պոլիկլինիկաներում հաշվառված Արցախից տեղահանված հայրենակիցները կարող են ստանալ պատվաստումներ
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր այն հայրենակիցները, ովքեր արդեն հաշվառված են պոլիկլինիկայում/ամբուլատորիայում, կարող են դիմել և ստանալ հերթական պատվաստումները` ըստ տարիքային խմբի, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով Երևանում և բոլոր մարզերում ստեղծվել են արտագնա շարժական պատվաստումային խմբեր, որոնք կազմակերպում և իրականացնում են պատվաստումային գործընթացը կեցության վայրերում:
Չպատվաստված կամ անհայտ պատվաստումային կարգավիճակով անձանց առաջնահերթ պատվաստումներն իրականացվում են ներկայացված աղյուսակի համաձայն»: